Նաիր Մելիքյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Նոյեմբերի 10-ից 12-ը Լեհաստանի Կիելցե քաղաքում կայացավ  շինկյոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը։ Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ Եվրոպայի տարբեր երկրներից։

Հայաստանի հավաքականի մարզիկ Ջավախքից Նաիր Մելիքյանը հանդես եկավ 70 կիլոգրամ քաշային կարգում։  Մենամարտերում փայլուն հաղթանակներ տանելով՝ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Ախալքալաքցի հայ մարզիկը  այս անգամ մենամարտել  է ռումինացի լեհաստանցի, իսպանացի և ուկրաինացի  մարզիկների հետ և գրավել իր պատվավոր տեղը։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 2016  թվականին Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո Նաիր Մելիքյանն այս տարի արդեն դարձավ շինկյոկուշին կարատեի Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Լեհաստանի Կիելցե քաղաքում  բարձրացրեց ՀՀ դրոշն ու  հնչեցրեց Հայաստանի Հանրապետության հիմնը։

Սերինե Յայլախանյան