Ախալցխայում ցուցադրվեց թուրք-մեսխեթցիների մասին ֆիլմ

Ամեն տարի նոյեմբերի 15-ին թուրք-մեսխեթցիները նշում են Վրաստանից հեռանալու օրը: Տվյալ դեպքերը տեղի էին ունեցել 73 տարի առաջ։ Այդ օրվա կապակցությամբ  երեկ Ժողովրդավարական ներգրավվածության  կենտրոնում Տոլերանտ կազմակերպության կողմից կազմակերպվել էր ֆիլմի ցուցադրում:

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ թուրք մեսխեթցիներ: Ի դեպ թուրք-մեսխեթցիները հանրությանը ներկայանում են որպես մահմեդական մեսխեթցիներ, ովքեր իբր ունեն վրացական արմատներ, սակայն աշխարհում տվյալ ժողովրդին ճանաչում են «թուրք-մեսխեթցիներ» անվան տակ։ Ֆիլմը վերաբերվում էր թուրք -մեսխեթցիների կյանքին:  Ֆիլմը պատմում է մի օրվա ընթացքում դատարկված  220  գյուղերի և տվյալ ժողովրդի օտար երկրներում նոր կյանք սկսելու մասին: Ֆիլմում նաեւ խոսվում է նրանց վերադարձի մասին: