Ողջունում ենք, Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությամբ «Արևելյան համագործակցության» մասին զեկույցի ընդունումը. Գիորգի Կվիրիկաշվիլի

Ողջունում ենք Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությամբ «Արևելյան համագործակցության» մասին զեկույցի ընդունումը,- այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ իր ֆեյսբուքյան էջում, գրում է առաջին ալիքի լրատվական կայքը:

Ինչպես նշված է վարչապետի հայտարությունում, «Արևելյան համագործակցության» մասին զեկույցի ընդունումը կարևոր որոշում է գագաթնաժողովից առաջ և Եվրամիության ևս մեկ աջակցող ուղերձ՝ Վրաստանի և գործընկեր երկրների նկատմամբ:

«Կարևոր է, որ Եվրախորհրդարանի զեկույցը ներառում է կոնկրետ ուղերձներ «Արևելյան համագործակցության» երկրների, այդ թվում Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, Վրաստանի բռնազավթված երկու շրջանների և Ռուսաստանի կողմից միջազգային պարտականությունները չկատարելու ուղղությամբ և սա կոչ է, որպեսզի ավելանա Եվրամիության դերը կոնֆլիկտների խաղաղ լուծման գործում: