Վրաստանը ֆանտաստիկ երկիր է, որը հասել է լուրջ հաջողությունների. Յանոշ Հերման

Առաջին ալիքի հետ զրույցում, որի ընթացքում լրագրող Զվիադ Ավալիանին հետաքրքրվել է Եվրամիության ընդլայնման ապագա պլաններով, Վրաստանում Եվրամիության դեսպանը պատասխանել է, որ այս պահին որևէ բան ասել  չի կարող:

Դեսպանի խոսքերով Եվրամիությունը Վրաստանի նկատմամբ ունի հատուկ ծրագիր և դա ասոցացման մասին համաձայնագիրն է:

«Մեր դռները բաց են Վրաստանի հետ համագործակցության համար: Համոզված եմ, որ այս գործընթացը կհասցնենք մինչև վերջ» ,-ասել է Յանոշ Հերմանը