Ադիգենում ընտրել են սակրեբուլոյի նախագահին

Ադիգենի մունիցիպալիտետի չորրորդ գումարման առաջին նստաշրջանի ժամանակ ընտրեցին սակրեբուլոի նախագահին, նախագահի տեղակալին և սակրեբուլոի հանձնաժողովների ներկայացուցիչներին: Գաղտնի քվեարկությամբ սակրեբուլոյի նախագահի պաշտոնում ընտրվեց  Իմեդա Մղեբրիշվիլին: Սակրեբուլոի 29 անդամներից 25 ընտրեցին  Իմեդա Մղեբրիշվիլիին: Նրան դեմ քվեարկեց   3 պատգամավոր, իսկ մեկ քվեաթերթիկն ուժը կորցրած ճանաչվեց: Սակրեբուլի նորընտիր նախագահը իր տեղակալի պաշտոնին առաջարկեց  Թամազ Դզազամիաին, որը եւս ընտրվեց  ձայների մեծամասնությամբ:

Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Զազա Մեգեբիշվիլին:

Ֆինանսատնտեսության, էկոնոմիկայի եւ գույքի կառավարման հանձնաժողովի նախագահ՝ Լազե Չինգգարաշվիլին:

Մշակույթի, կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության նախագահ՝ Դավիթ Աբուլաձեն:

Ալեքսի Էնդելաձեն, բնապահպանական եւ ագրարային հարցերի հանձնաժողովի նախագահ:

Ինա Կապանաձեն զբաղեցրեց  առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: