Ներկա պահին շարունակվում է հակաահաբեկչական հատուկ գործողությունը Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում

Արդեն 16 ժամ է, ինչ Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում գտնվող շենքում ընթանում է հակաահաբեկչական հատուկ գործողություն։ Տվյալ փողոցում գտնվող շենքի երրորդ հարկում ներկա պահին ընթանում է հրաձգություն։ Այնտեղ լսվում են պայթյունների ձայներ եւ  շենքում երեւում է ծուխ ու կրակ։ Հատուկ գործողությունը իրականացնում են Վրաստանի իրավապահ մարմինները հատուկ ջոկատայինների հետ միասին։ Գործողությունը կոորդինացնում է Վրաստանի հակաահաբեկչական կենտրոնը։

Տարածքից տարբեր ոչ հաստատված տվյալներով արդեն իսկ տեղահանվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ։ Այս պահին տարածքում մոբիլիզացված են նաեւ բազմաթիվ շտապօգնության ծառայության մեքենաներ։