Ժողովրդական պաշտպանի պաշտոնին պաշտոնապես ներկայացվել է Նինո Լոմջարիայի թեկնածությունը

Խորհրդարանային մեծամասնությունը ժողովրդական պաշտպանի պաշտոնին պաշտոնապես ներկայացրել է Նինո Լոմջարիայի թեկնածությունը:

Նրա թեկնածության նախաձեռնությունը ստորագրել են մեծամասնություն մտնող բոլոր խմբակցությունների ղեկավարները:

Նշենք, որ խորհրդարանը նոր ժողովրդական պաշտպանին պետք է ընտրի մինչև դեկտեմբերի 7-ը:

Ինչպես հաղորդում է առաջին ալիքի կայքը, օմբուդսմենի պաշտոնի համար մեծամասնությունը քննարկել է յոթ թեկնածուի, որոնք թվում էր՝ Անա Նացվլիշվիլին, Նինո Լոմջարիան, Զվիադ Քորիձեն և Վախուշտի Մենաբդեն: