Մեր համար մեծ պատիվ է դառնալ կապող օղակ Ասիայի և Եվրոպայի միջև. Գիորգի Կվիրիկաշվիլի

Վրաստանը գտնվում է  պատմականորեն շատ կարևոր խաչմերուկում, որը միմյանց է կապում արևմուտքի և արևլքի տնտեսությունը և մշակույթը: Մենք հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ հազարամյակների ընթացքում և պահպանել ենք մեր անկախությունը, մեր հանդուրժողականությամբ, համագործակցությամբ և հնարավորությունների առավելագույն օգտագործմամբ,- այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է «Մետաքսյա ճանապարհ» վեհաժողովը բացելու ժամանակ:

Ինչպես նշել է վարչապետը այսօր, աշխարհը կրկին կանգնած է մարտահրավերների առջև, սակայն կան բազմաթիվ հնարավորություններ խաղաղ և կայուն զարգացման համար:

«Այս վեհաժողովի նպատակն է հայտնաբերել  նոր հնարավորություններ մեր երկրների զարգացման և բնակչության բարեկեցության համար: Մեր համար մեծ պատիվ է դառնալ կապող օղակ Ասիայի և Եվրոպայի միջև: «Մետաքսյա ճանապարհ»-ի վերելքը, որը մեզ է ներկայացրել Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահը, հիմնվում է հինգ հիմնական սկզբունքին՝ խաղաղություն, բարեկեցություն, բաց համագործակցություն, նորարարություն և կապեր»,- նշել է վարչապետը:

Նրա խոսքերով Վրաստանը արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում «Մետաքսյա ճանապարհ» վեհաժողովը և դրան մասնակցում է 37 երկրի կառավարական պատվիրակություն և տասնյակ միջազգային կազմակերպություն, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: