Վաղը Սամցխե-Ջավախքում էլեկտրաէներգիայի մատակարարումը կսահմանափակվի

Ցանցի ծրագրված վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 30-ին, ժամը 10: 30-ից մինչեւ 18:00-ը էլեկտրաէներգիայի մատակարարումը կդադարեցվի 4144 բաժանորդների համար։

Էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումներ են նախատեսված Ադիգենի շրջանի Վարխանում եւ Խեւաշեն գյուղերում: Դրանից բացի Էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումներ են լինելու Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Կլդե, Նաոխրեբ գյուղերում, ինչպես նաեւ Վալեյում։

Սահմանափակումներ կլինեն նաեւ քաղաք Ախալցխայի մի շարք հատվածներում, մասնավորապես՝ Մանվելիշվիլի, Ճավճավաձե և դրանց հարակից փողոցներում:  Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի սովորական եղանակով: