Ուկրաինայում ձերբակալվել է Միխեիլ Սաակաշվիլին

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում այս պահին ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Այս մասին հաղորդում են վրացական հեռուստաըկերությունները, որոնք ուղիղ եթերով ցուցադրում են թե ինչպես ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլին կողմնակիցները փակել են ճանապարհը  եւ չեն թույլատրում իրավապահներին միկրոաֆտոբուսով տեղափոխել Միխեիլ Սաակաշվիլին ոստիկանություն։

Դեպքի վայրում դրությունը բավականին լարված է։