Ախալքալաքում գողության մեղադրանքով ձերբակալվել են երեք անձինք

Ախալքալաքի իրավապահ մարմինների ստորաբաժանման աշխատակիցները օպերատիվ տեղեկատվության հիման վրա իրականացվող քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են երեք անձանց: Ձերբակալվածներն են՝ Մ․Կ․ծնված 1996 թ., Է․Ա․ ծնված 1976 թ . եւ Բ․Ղ․․ծնված 1987 թ․,ովքեր մեղադրվում են գողության համար:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները կանոնավոր կերպով գողացել են կենցաղային իրեր եւ էլեկտրական սարքավորումներ Կարզախի երկաթուղային կայարանի տարածքից:

Կալանավորված անձանց համար իրականացված հանցանքը նախատեսում է երեքից յոթ տարի ազատազրկում:

Իրավապահները Է․Ա․-ի տնից հայտնաբերել են ջեռուցման համակարգեր։ Բ․Ղ-ի տնից 11 արկղ մետլախե սալիկներ։

Ոստիկանները որպես ապացույց գտել են Մ․Կ․-ի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված եւ սեփականացրած հետեւյալ իրերը՝ ջրի տաքացման համակարգ, կենտրոնական ջեռուցման 7 ռադիատոր եւ այլ իրեր։

Հետաքննությունը ընթանում է քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» եւ «բ» ենթակետերով, որը ենթադրում է գողություն։