Հայրենադարձությունը հուզիչ կոչերով չի իրականացվում

Հայրենադարձությունը, ինչպես եւ հայրենասիրությունն ու ազգասիրությունը կարող են հիմնվել զգայական, հուզումնային հիմքի վրա, բայց նման հիմքի վրա դրված ինքնագիտակցությունը սովորաբար գործոն է դառնում միայն ազգի եւ պետության համար ծայրահեղ եւ օրհասական բախտորոշ պահերին:

Որպես կանոն, այն կառուցողական եւ առաջընթացային գործոն չի դարձել այլ ազգերի մոտ, հետեւաբար արդյուվետ չի լինի երբեք եւ մեր համար:

Դեպի Երկիր մասսայական հայրենադարձության խթանումը վերջնականորեն կախված է ՀՀ իշխանությունների ինչպես նաև ՀՀ բնակչության կամքից: Այլապես ձեր, իմ եւ այլոց կոչերը կմնան հավերժ բայց և չիրականացող հուզումնային կարգախոսներ:

Այսօր էլ կամավոր հայրենադարձության առանձին օրինականեր, կան ստիպողական հայրենադարձության օրինակներ, բայց համազգային միտում գալ Երկիր ու Երկրին տեր դառնալ չկա: Երկրին տեր դառնալ ` բառիս բուն իմաստով:

Այսինքն պիտի հասկանանք որ Մերձավոր Արևելքից, Եւրոպայից, ԱՄՆ ից , ՌԴ-ից եւ Վրաստանից հայրենադարձներին պիտի գիտակցված զիջենք Երկրի տարածքի եւ իրավական դաշտի մի մասը: Այն է` գիտակցելով տարբեր այդ համայնքների կեցական, կենցաղային, բարոյական ու հաղորդակցային առանձնահատկությունները, նրանց քաղաքատեղեր կամ ավանատեղեր տրամադրել նույն տարածաշրջանից, երկրից կան քաղաքից համատեղ խմբային հայրենադարձության համար: Ինչը շատ կարեւոր է , տալով այդ բնակավայրերին 15-20 տարով լայն ինքնավարություն ,որը առավելագույնս պիտի սահմանփակվի անհատ քաղաքացու հիմնական քաղաքացիական պարտավորություններով եւ քրեական օրենսգրքով:

Կարիք չկա ասել , որ նման բնակավայրերը պիտի առանձին ընտրական շրջանների կարգավիճակ ունենան, եւ միայն նրանց սակավաթվության դեպքում իրենց ընտրությամբ կարող են միավորվել այլ ընտրական շրջանի հետ:

Պայմանականորեն կոչենք նրանց Ներգաղթավայրեր: Հայրենադարձության բջիջներ հանդիսացող այս ներգաղթավայրերում կծնվի այն “թարմ արյունը ” , որը, աստիճանաբար, հիմնական հայրենաբնակ հայության հետ անհատական, հանրային ու տնտեսական փոխազդեցության շնորհիվ կարարի որակապես նոր բազմերանգ եւ մրցունակ Ազգ , Երկիր եւ Պետություն:

Կարիք չկա ասելու, այս նորաստեղծ իրականությունը անհամեմատ ավելի գրավիչ կլինի Երկրից դուրս ամեն անհատ հայի ու համայն ազգակենտրոն աշխարհահայեցողության ձեւավորվելու համար, ինչպես նաեւ մոտ հարեւաններին եւ աշխարհի խոշոր տերություններին կստիպի շատ ավելի լուրջ ընկալել Հայ Ազգը եւ Հայկական պետականությունը:

 

Արտակ Այվազյան     07.01.2018թ