Խորհրդարանի լիագումար նիստին թմրաքաղաքականության հարցով պետք է ներկայացվի խորհրդարանային մեծամասնության կողմից համաձայնեցված տարբերակ. Ակակի Զոիձե

Խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի և լիագումար նիստերին թմրաքաղաքականության ազատականացման մասին պետք է ներկայացվի խորհրդարանային մեծամասնության կողմից համաձայնեցված տարբերակ,- այս հայտարարությունը արել է խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն,  հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:

Նրա խոսքերով բանակցությունները կտևեն այնքան ժամանակ, քանի դեռ մեծամասնությունը չի հասնի ընդհանուր հայտարարի:

«Օրինագիծը իրավաբանական կոմիտեի և լիագումար նիստերին կներկայացվի մեծամասնության կողմից համաձայնեցված տարբերակով, որը կհաստատվի լայն հասարակական բանակցությունների արդյունքում: Բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ քանի դեռ մեծամասնությունը չի գա ընդհանուր հայտարարի: Ես այս երկրում չեմ հիշում ընդունվեր օրենք և դրա հետ համաձայն լիներ 100 տոկոսը: Մենք պետք է լսենք նաև հասարակության կարծիքը»,- ասել է Զոիձեն:

Հիշեցնենք, խորհրդարանի «Պահպանողականներ» խմբակցության նախագահ Գիգա Բուկիան հայտարարել է, որ թմրաքաղաքականության ազատականացման կապակցությամբ պատրաստված օրենսդրական փաթեթի քննարկումը  պետք է դադարեցվի և այն  պետք  է  ետ ուղարկվի խորհրդարանից: