Վրաստանում հարձակվել են հայ գործարարի վրա. հափշտակված է 11.000 դոլլար

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա և նրա մոտից հափշտակել 11 000 դոլլար: Ավազակային հարձակման է ենթարկվել հայ գործարար, ՀՀ քաղաքացի, 31-ամյա Արթուր Սուքիասյանը, ով Գուրիայի շրջանում մի քանի խանութների սեփականատեր է:

Սուքիասյանը հարձակման է ենթարկվել իր տան շքամուտքի մոտ, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:

Նրա վրա հարձակվել են երկու անձինք, բութ առարկայով հարվածել գլխին և հափշտակել 11 000 դոլլար:  Գործարարը գումարը վերցրել է Թբիլիսիի շուկաներից մեկից ապրանք բերելու համար:

Նրան բուժող բժիշկը հայտնել է, որ Սուքիասյանը ՀՀ քաղաքացի է, հիվանդանոց է տեղափոխվել առավոտյան 6:30-ի սահմաններում, մի քանի վնասվածքներով ու կոտրվածքներով:

Բժիշկի խոսքով՝  նրա կյանքին վտանգված չի սպառնում:

Հանցագործություն կատարած անձինք դեռևս չեն հայտնաբերվել: