Ախալցխայում 29 դպրոցականների 100 լարիի համարժեք տրամադրվեց հագուստ

Սիրելի հայորդիներ․

Ամենազոր Աստծո նախախնամությամբ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը՝ Հոգևոր Տեսուչ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի նախաձեռնությամբ շարունակում է իր հոգևոր և սոցիալական ծառայությունը բերել Ախալցխայի և շրջակա գյուղերի հայությանը։

Սույն թվականի հունվարի 13-ին շուրջ 29 դպրոցականների 100 լարիի համարժեք տրամադրվեց հագուստ։ 29  երեխաներն իրենց ծնողների ուղեկցությամբ այցելեցին Ախալցխայի Սբ.Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի իրենց խորին շնորհակալությունը հայտնելու Հոգևոր Տեսչությանը։
Եկեղեցու սրբազան կամարների ներքո կրկին անգամ միասնական աղոթք հնչեց ի պաշտպանություն համայն աշակերտության։

Աստված իմաստությամբ զինի մեր բոլոր աշակերտներին։