Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ասպինձայում տեղի ունեցած սպանության վերաբերյալ

Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի աշխատակիցները  օպերատիվ  տվյալների հիման  վրա անցկացված հետաքննության գործողությունների արդյունքում  ձերբակալել են 1990 թվականի ծնունդ Ի․Ս․-ին դիտավորյալ սպանության մեղադրանքով։  Տվյալ հանցագործությունը ենթադրում է 7-15 տարի ազատազրկում։

Հետաքննությունը հաստատել է, որ մեղադրյալը սույն  թվականի հունվարի 14-ին Ասպինձայի շրջանի Նիալա գյուղում  վեճի ժամանակ  սառը զենքով մահացու վիրավորել է 1971 թվականի ծնունդ Գ․Գ․-ին, ով մահացել է մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը։

Իրավապահները Ի․Ս․-ին ձերբակալեցին պատահարից մեկ ժամ անց Ասպինձայի շրջանի Նիալա գյուղում։ Ոստիկանությունը, որպես իրեղեն ապացույց  դեպքի վայրում հայտնաբերել է սառը զենք, որով իրականացվել է սպանությունը։

Ձերբակալվածը  ճանաչել է իր հանցագործությունը։ Հետաքննությունը ընթանում է  ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի  հետաքննչական ծառայության կողմից  առողջության դիտավորյալ  վնասելու փաստի հիման վրա  Վրաստանի օրենսգրքի 117-րդ հոդվածի առաջի կետի համաձայն։