Ախալցխայի քաղաքապետարանում ավարտվեց մրցույթի առաջին փուլը

Ախալցխայի քաղաքապետարանում  ավարտվեց  հանրային ծառայողների ընտրության առաջին փուլը, որը ենթադրում էր ընդունված դիմումների մշակում։

16 աշխատատեղի համար կա 240 դիմում, որոնցից երկրորդ փուլ են անցել 154 դիմում։

Ամենից շատ՝ 45 դիմում է գրանցվել մարդկային ռեսուրսների կառավարման եւ արխիվային փաստաթղթերի երկրորդ կարգի ավագ մասնագետի պաշտոնի համար։

Ախալցխայի քաղաքապետարանում չեն կարող հաստատ նշել, թե երբ են անցկացնելու հարցազրույց  ընտրված դիմորդների հետ։

Քաղաքապետարանը կրկին հայտարարելու է մրցույթ  քաղաքապետի ներկայացուցիչների եւ նրանց տեղակալների 36 թափուր աշխատատեղերի համար։