ԱՄՆ֊ի Հայդուկ միության հայտարարությունը Սարգիս Հացպանյանի մահվան կապակցությամբ

Սրտի խորին կսկիծով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր մարտական ընկեր, Արցախյան պատերազմի մասնակից, Հայ Ազգի իրավունքների ակտիվ պաշտպան Սարգիս Հացպանյանը, մեկն այն փոքրաթիվ սփյուռքահայերից, ովքեր Արցախյան պատերազմի առաջին օրերից համալրեցին մարտնչող Հայկական Բանակի շարքերը՝ թողնելով տաքուկ կյանքն արտասահմանում: Պատերազմից հետո էլ Սարգիսն իրեն դրսևորեց որպես Հայ ժողովրդի իրավունքների պաշտպան և անարդարությունների դեմ պայքարի անխոնջ մարտիկ: Եվ հիմա նա չկա: Նա գնաց միանալու մեր Հերոսների երկնային աստղաբույլին: Հանգչիր խաղաղությամբ, եղբայր: Թող քո ապրած կյանքը դաս լինի սերունդներին:

ԱՄՆ ՀԱՅԴՈՒԿ միություն