Հայրենասերների դաշինքը հանրությանն է ներկայացրել 100 օրվա իրենց աշխատանքի արդյունքները Ախալքալաքի քաղաքային խորհրդում

Վրաստանի Հայրենասերների դաշինքի Ախալքալաքի սակրեբուլոյի խմբակցությունը մամլո հաղորդագրություն է տարածել իրենց 100 օրվա աշխատանքի հաշվետվության վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ դաշինքը բազմաթիվ կարեւոր հարցեր է բարձրացրել Ախալքալաքի քաղաքային խորհրդում, որոնց առկայության մասին դաշինքը տեղեկացել է ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ։

Օրինակի համար Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղի բնակիչները տեղեկացրել են խմբակցության անդամներին, որ ունեն խմելու ջրի խնդիր։ Կարծախի եւ Դադեշի բնակիչները խնդրել են կարգավորել երկաթգծի շինարարության հարցը, քանի որ մինչեւ հիմա չի հայտնաբերվել անասնագողության պատճառը։ Դադեշ գյուղի բնակիչները նաեւ խնդրել են, որ Ախալքալաքի քաղաքային խորհրդում քննարկվի անասնագողության հետեւանքով տուժածներին փոխհատուցելու հարցը։ Խավեթի բնակիչները խնդրել են գյուղում բացել բուժ կետ, ինչպես նաեւ գյուղում տեղադրել կոմունալ ծառայությունները մուծելու սարք։ Բոզալ գյուղի բնակիչները խնդրել են հիշեցնել մաժորիտար պատգամավորին, որ ինքը խոստացել էր դպրոցում ավելացնել հայերեն լեզվի ուսուցման ժամերը եւ ժամեր հատկացնել հայոց պատմության ուսումնասիրման համար։ Իսկ Գոդոլարցիները հիշեցնել, որ գյուղում մինչեւ օրս չի ավարտված գերեզմանատան ցանկապատի եւ ֆուտբոլի մինի դաշտի շինարարությունը։

«Հայրենասերների դաշինք» խմբակցությունը 100 օրվա ընթացքում Ախալքալաքի քաղաքային խորհուրդ է ներկայացրել 5 օրենսդրական նախագիծ։ Դրանք կազմված էին ժողովրդի հետ հանդիպման արդյունքների հիման վրա։ Սակայն Ախալքալաքի սակրեբուլոն մերժել է խմբակցության ներկայացրած բոլոր նախագծերը։

Տվյալ օրենսդրական նախագծերն էին դեկտեմբերի 9 Ախալքալաքում հռչակել ցեղասպանությունների հիշատակման օր, այդ թվում Հայոց Ցեղասպանության հիշատակի։ Երկրորդ նախագիծը այն էր, որ զբոսաշրջության զարգացման համար որոշ գյուղերի մոտ, որտեղ գոյություն չունեն անվանումների պաստառներ տեղադրել դրանք 3 լեզուներով, այդ թվում հայերենով, հաշվի առնելով, որ այնտեղ բնակվում են 90% հայեր: Երրորդ նախագիծը վերաբերվում էր բանկերի վարկ տալու քաղաքականությանը, որի պատճառով տուժում են հասարակ քաղաքացիները։ Տվյալ նախագծի ընդունմամբ պետք է կոչ արվեր իշխանություններին կանոնակարգել բանկերի վարկային քաղաքականությունը Վրաստանում։ Չորրորդ նախագիծը վերաբերվում էր Ախալքալաքի մունիցիպալիտետի դերի ավելացմանը կրթական ոլորտում։ Եւ հինգերորդ նախագիծը վերաբերվում էր հողի սեփականաշնորհման հարցին։

Տվյալ օրենսդրական նախագծերից բացի «Հայրենասերների դաշինք» խմբակցությունը Ախալքալաքի քաղաքային խորհրդում բարձրացրել է մի շարք այլ կարեւոր հարցեր, որոնց թվում են օրինակ երկքաղաքացիության հարցը, ադրբեջանցի պատգամավորների ավելացման հարցը Վրաստանի խորհրդարանում եւ մի շարք այլ կարեւոր հարցեր։