Ախալցխայի քաղաքապետարանում 13 աշխատատեղից թափուր մնաց 5-ը

Ախալցխայի քաղաքապետարանի մրցույթի արդյունքները հայտնի են: 10 անդամ ունեցող հանձնաժողովը ամփոփիչ արձանագրություն է կազմել եւ դիմորդներին տեղեկացրել արդյունքների մասին:

Ախալցխայի քաղաքապետարանի թափուր 13 պաշտոններից համար դիմորդներից ընտրվել են միայն 8 դիմորդ: 5 պաշտոններ դեռեւս թափուր են մնում:

Չնայած, որ դիմորդները անցել էին մրցույթի երկու փուլերը, այնուամենայնիվ հանձնաժողովը չի կարողացել ընտրել Ենթակառուցվածքային ծառայության համար անհրաժեշտ երկու պաշտոնյայի: Թափուր է մնացել նաեւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի, կազմակերպչական կազմի ղեկավարի պաշտոնը, զինվորական հաշվառման եւ տեղակալի ղեկավարի պաշտոնները:

Իսկ ընտրված 8 դիմորդները Ախալցխայի քաղաքապետարան իրենց փաստաթղթեր ներկայացնելու համար երկշաբաթյա ժամկետներ ունեն: