Նոր կայքի միջոցով կառավարության ուշադրությունը հնարավոր է սեւեռել ակտուալ հարցերի վրա, եթե այն հավաքի համապատասխան թվով ստորագրություն

Քաղաքացիների միջնորդությունների համար ստեղծվել է պաշտոնական, պետական էլեկտրոնային հարթակ: Եթե միջնորդագիրը հավաքում է անհրաժեշտ թվով ստորագրությունները, կառավարությունը պարտավոր է հարցը քննարկել:

Կայքի օգնությամբ Վրաստանի ցանկացած չափահաս քաղաքացի կամ քաղաքացիների խումբ կարող են կառավարության ուշադրությունը հրավիրել այն հարցերի շուրջ, որը համարեն ակտուալ:

Եթե պետիցիան բավարարում է  համապատասխան չափանիշների, Վրաստանի կառավարությունը պարտավոր է տվյալ հարցը քննարկել և համապատասխանորեն արձագանքել:

Կայքը USAID Ժողովրդավարաության Ներգրավվածության Կենտրոնում Ախալցխայի հասարակությանը ներկայացրեցին Վրաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի իրավաբան Սալոմե Սաղարաձեն և ոչ կառավարական կազմակերպություն «ՍԻԴԱ»-ի  գործադիր տնորեն Զվիադ Դեւդարիանին:

GYLA- ի փաստաբան Սալոմե Սագարաձեի խոսքերով, կայքում խտրականություն, ատելություն պարունակող կամ հակաօրինական կոչերը  չեն հրապարակվելու:

Պետիցիան ամրագրելուց հետո կսկսվի առցանց ստորագրությունների հավաքագրումը: Եթե 30 օրացուցային օրվա ընթացքում կհավաքվի առնվազն 10,000 ստորագրություն, ապա այն պետք է քննարկվի կառավարությունում հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից:

Տվյալ կայքը կարելի է այցելել ichange.gov.ge հասցեով։