Ախալցխայում բացում է գրասենյակ Վրաստանի Համալսարանը

Ախալցխայում գրասենյակ է բացում Վրաստանի Համալսարանը : Ինչպես հայտարարում են համալսարանում , շրջանային գրասենյակը տեղի բնակիչներին , աշակերտներին , ուսանողներին և բոլոր հետաքրքրվող անձանց հնարավորություն է տալու օգտվել անվճար ծրագրերից , ինչպիսիք են՝ ընդօրինակվող քննություններ , վավերացված թրենինգներ , հանրային դասախոսություններ , օլիմպիադաներ , բաց դռների օրեր , իրավաբանական խորհրդատվություն և այլն:Գրասենյակի բացումը նախատեսված է այսօր փետրվարի 9-ին, Կոստավա փ. N 10–ում:

Գրասենյակի բացմանը մասնակցելու են Վրաստանի Համալսարանի ռեկտոր Կոնստանտինե Թոփուրիան և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը: