Վրաստանի Հայ Գիտակների Ակումբի հերթական խաղը

Akhaltskha.net  լրատվական կայքը շարունակում է հետևել  Վրաստանի Հայ Գիտակների Ակումբի  նորություններին: Փետրվարի 11-ին տեղի ունեցավ 2018թ. Խաղաշրջանի   երկրորդ մրցախաղը, և Ակուբին այս անգամ հյուրընկալեց  Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի «ՀայԱրՏուն» մշակույթային կենտրոնը:

Փետրվարի 11-ի մրցախաղին ՀԳԱի հյուրերն էին  Վրաստանում Հայաստանի Հանրապետության  Արտակարգ և Լիազոր Դեսպան Ռուբեն Սադոյանը  , ՀՀ Դեսպանի խորհրդատու Արտակ Գրաբսկին, մշակութային  հարցերով խորհդատու Արթուր Սարգսյանը և դիվանագիտական կազմի այլ ներկայացուցիչեր:

Դեսպան Ռուբեն Սադոյանը Ակումբի անդամերին դիմեց ողջույնի խոսքով, որի մեջ, հատկապես, նշեց, որ Վրաստանում ՀՀ Դեսպանատունը պայմաավորվելու  է  Արմենիա հեռուստաալիքի հետ Հայ Գիտակների Ակուբի հավաքական թիմի «Ինչ՞Որտե՞ղ Ե՞րբ» հեռուստախաղին մասնակցելու համար:

Խաղաշրջանի հերթական  հանդիպմանը մասնակցեցին Ակումբի թիմերից վեցը ՝ Մատյան գունդ (կապիտան Կարեն Հովհաննեսյան), Կիլիկիա (կապիտան Դավիթ Ջանամյան), Նաիրի, Օջախ, Շուշի, Արարատ  թիմերը: Երկրորդ հադիպման միավորներով հաղթող դուրս եկավ Մատյան գունդ թիմը ( կապիտան Կարեն Հովհաննեսյան): Խաղաշրջանի հաղթող կհամարվի այն թիմը, որը տարվա ընթացքում մրցախաղերում կհավաքի առավել շատ միավոր:

Մրցախաղի  երաժշտական ընդմիջումը մեներգային համարով գեղեցկացրեց Իզաբելլա Պապիկյանը:

Վրաստանի Հայ Գիտակների Ակումբը հիմնվել է 2014 թվականին Թբիիսիում :  Ակումբի խաղերի մեջ ընդգրկված են Թբիլիսիի, Ջավախքի  և Աջարիայի մտավոր խաղերի հայ սիրահարերը:  Մտավոր խաղերը անցկացվում են «Ինչ՞Որտե՞ղ Ե՞րբ»  միջազգային խաղերի ձևաչափի մեջ:  Ինչպես նաև Հայ Գիտակների Ակումբը, ձգտելուվ ազգային շրջանակներում վրացահայ երիտասարդության աշխարհայացքային և էսթետիկ պահանջերի ուսումասիրության  համար  նաև     բանավիճային և ժամանցային երեկույթներ է կազմակերպում: