Անում ենք հնարավորինս, որ պահպանենք այցեգրային ազատականացումը. Սոփիո Քացարավա

«Մենք հասկանում ենք մեր գործընկերների վրդովմունքը և անում ենք հնարավորինս, որ պահպանենք այցեգրային ազատականացումը, քանզի սա շատ մեծ ձեռքբերում է»,-այս հայտարարությունը առաջին ալիքի հետ զրույցում արել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սոփիո Քացարավան:

Նրա խոսքերով, նշված թեմայի շուրջ մանրամասն լրատվություն են ստանալու արտաքին գործերի նախարարից, ով խոսքով ելույթ է ունենալու խորհրդարանում:

«Իրավիճակը տագնապալի չէ, սակայն չպետք է թողնել առանց արձագանքման: Վարչապետը մի քանի օր առաջ անց է կացրել հատուկ հանդիպում համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ: Մենք ծրագրելու ենք հատուկ քարոզարշավ, որի շնորհիվ մեզ կհաջողվի լուծել այս հիմնախնդիրը»,-ասել է Քացարավան, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: