Ախալքալաքի մունիցիպալիտետի շրջանային ժողովը տեղյակ է առկա խնդիրների մասին

Փետրվարի 13-ին Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը Ախալքալաքի շրջանային ժողովի «Վրացական երազանք» կուսակցության և նրա հետ համագործակցող կուսակցությունների ներկայացուցիչ պատգամավորները Ախալքալաքի մունիցիպալիտետի Ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանի, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ այցելել են Չանդուրա (պատգամավոր Անդրանիկ Մուրադյանի կազմակերպմամբ) և Դիլիսկա (պատգամավոր Արթուր Մկոյանի կազմակերպմամբ ) գյուղեր, ուր հանդիպումներ են ունեցել բնակչության հետ: Բազմամարդ հանդիպումների ընթացքում քննարկվել են Ախալքալաք ու Նոնոծմինդա շրջանների ողջ գյուղաբնակչությանը հուզող հիմնախնդրները, տեղում ծանոթանացել իրավիճակին՝ հետագա լուծումներ գտնելու համար:

Ախալքալաք ու Նոնոծմինդա շրջանների հիմնախնդիրը կարտոֆիլի սպառման շուկայի հարցն է: Նշված և այլ հրատապ հիմնախնդիրների վերաբերյալ վերջին մի քանի տարիների ընթացքում անընդհատ զբաղվել և լուծումներ է գտել Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը:

Հողատարածքների սեփականաշնորհման վերաբերյալ յուրաքանչյուր գործարք կատարվում է օրենսդրական դաշտի շրջանակներում և շրջանանում պատասխանատու պետական այրերի հետ խորհրդակցության արդյունքում: Սակրեբուլոյում գործում է Ունեցվածքի կառավարման, բնապաշարների և ագրարային հարցերի հանձնաժողով, որի նիստերին քննարկվել են վերոհիշյալ հարցերը ևս:

Շրջանում ոռոգման համակարգի վերականգնման վրա վերջին 2 տարիների ընթացքում ծախսվել են 5-6 մլն լարի ֆինանսներ ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական բյուջեից:

Վարկերի բարձր տոկոսադրույքին վերաբերվող հարցերի շուրջ բանկային համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպումներ են կազմակերպվել Սակրեբուլոյի Մանդատային, ընթացակարգային, իրավաբանական հարցերի և էթիկայի հանձնաժողովի կողմից : Հարցը տեղափոխվել է բյուրո և եզրահանգման եկել, որ բանկերի մեղքով տուժված անձանց ներկայացման դեպքում կշարունակի հարցի հեատգա ուսումնասիրումը:
Շրջանում առկա են բազում հիմնախնդիրներ, որոնց լուծումը ժամանակի հարց է:
Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինները կատարում են իրենց իրավասության շրջանակներում ստանձնած պարտականությունները առանց ավելորդ PR-ի:

Մեր նպատակն է ժողովրդի բարօրրությունը, որի համար էլ աշխատում ենք մեծ պատասխանատվությամբ:

Ախալքալաքի մունիցիպալիտետի մի շարք  պատգամավորներ