Խորհրդարանը հաղթահարել է «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի վրա նախագահի կողմից դրված արգելքը

Խորհրդարանը չի նախատեսել «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից ներկայացված դիտողությունները և 83 ձայն կողմ 13 դեմ ձայների հարաբերակցությամբ հաղթահարել է վետոն, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:

Նախագահի դիտողությունների և օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ քննարկումները անց են կացվել այսօրվա լիագումար նիստին, որտեղ նախագահի դիտողությունների հետ պատգամավորներին ծանոթացրել է նախագահի խորհրդարանային քարտուղար, Անա Նացվլիշվիլին:

Այս հարցով կայացած բանավեճից հետո, պատգամավորները քվեարկության են դրել նախագահի դիտողությունների հարցը:

Նախաձեռնությամբ պարզվում է, որ հանրային հեռարձակողը արտադրանքի և ոչ թե եթերի ոչպակաս 25 տոկոսը, տրամադրելու է անկախ մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց կողմից պատրաստված ծրագրերին:

Փոփոխությունների համաձայն, հանրային հեռարձակողը իրավասու է լինելու բովանդակալից պարտավորությունների կատարման ապահովման նպատակով, իրականացնել հասարակական կարծիքի հետազոտություն: Բացի այդ հեռարձակողին իրավունք է տրվում ռադիոհեռարձակման և Վրաստանի տարածաշրջաններում ռադիո-ծրագրերի հասանելիության որակի բարձրացման համար օգտագործել հավելյալ ռադիո ալիքներ: Նախագծով ճշտվում է նաև հանրային հեռարձակողի խմբագրական, կառավարման և ֆինանսական անկախությունը խափանելու, այդ թվում ցուցմունքների, պարտավորեցնելու կամ ճնշում գործադրելու արգելքը:

Ինչպես նաև, փոփոխությունների համաձայն «Պետական գնումների մասին» Վրաստանի օրենքը չի վերաբերելու հանրային հեռարձակողի կողմից՝ եթեր դուրս բերվող հաղորդումների, հեռուստասերիալների, գեղարվեստական/փաստագրական ֆիլմերի պատրաստման ծառայությունները գնելուն: Բացի այդ, հոգաբարձական խորհուրդը գլխավոր տնօրենի ներկայացմամբ փոփոխություններ է մտցնելու Հանրային հեռարձակողի կանոնադրության մեջ:

Օրինագծով, հոգաբարձական խորհուրդը այլևս իրավասու չի լինելու Հանրային հեռարձակողի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի հիմնական պայմանների հաստատման գործում: Փոփոխությունների համաձայն, Հանրային հեռարձակողի նախորդ տարվա բյուջեից մնացած մնացորդը ավելանալու է հաջորդ տարվա հաստատված բյուջեին: Օրենսդրական փաթեթի համաձայն, Հանրային հեռարձակողը իրավասու է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված եկամուտները, այդ թվում պետական բյուջեից ստացված ասիգնացիաները օգտագործել ՝ սկսնակ արտադրության խրախուսման, հեռուստա-ռադիո և օնլայն արտադրանքի և նորարարական զարգացման համար, ինչպես նաև հաստատվում է, որ Աջարիայի Հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով մասնավոր գովազդները  չեն կարող ցուցադրվել կամ թողնել ոչ աշխատանքային օրերին:

Բացի այդ սպորտային ռեպորտաժների և  միջազգային մրցույթների շրջանակներում, մրցույթային ծրագրի սկսվելու, բնական ինտերվալի և ավարտի ժամանակ կոմերցիոն գովազդի տեղադրման դեպքում, գովազդի ծավալը մեկ օրվա ընթացքում կազմում է 60 րոպե (նախկին 30 րոպեի փոխարեն):