Մայրենի Լեզվի Միջազգային օրվան նվիրված միջոցառում Հ. Թումանյանի անվան թիվ 1 դպրոցում

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը,պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին,հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը: Հ· Թումանյան

Այսօր՝փետրվարի 21-ին, Ախալքալաքի Հ· Թումանյանի անվան դպրոցի 4-րդ դասարանում Ս. Յայլախանյանի նախաձեռնությամբ Մայրենի Լեզվի Միջազգային օրվա առթիվ կազմակերպվել էր «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Երեխաները հիանալի կերպով ներկայացան մայրենի լեզվի և հայրենիքի մասին իրենց գիտելիքներով: հանդես եկան նաև հայրենասիրական երգերով և ամփոփեցին չորս տարիների ընթացքում ստացած գիտելիքները: Ըստ Ժյուրիի գնահատականների արդյունքների, հայտնի դարձավ առաջին,երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած խմբերի անունները: Խաղի ավարտին լավագույն երեք մասնակիցներն անցան եզրափակիչ փուլ և հաղթողը ստացավ «Ամենախելացին» կոչումը: