Յուրաքանչյուր նոր աշխատատեղ նշանակալի ձեռքբերում է

Փետրվարի 22-ին ավտոարտադրության ոլորտի առաջատար կազմակերպություն «Թեգետա մոթորս»-ն Ախալքալաքի Դավիթ Աղմաշենեբելի 41 հասցեում մասնաճյուղի պաշտոնական բացման արարողություն էր կազմակերպել:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ախալքալաքի ՏԻՄ ներկայացուցիչները Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի և քաղաքապետ Յուրիկ Ունանյանի գլխավորությամբ: Բացվել է 20 աշխատատեղ, աշխատողներն էլ հատուկ դասընթացներ են անցել «Թեգետա մոթորս»-ի ակադեմիայում:

Մասնաճյուղը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, եվրոպական ստանդարտներին համապատասխան սպասարկման բարձր մակարդակով։

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի` յուրաքանչյուր նոր աշխատատեղ նշանակալի ձեռքբերում է:

Հաջողություններ և արդյունավետ աշխատանք ենք մաղթում «Թեգետա մոթորս»-ին և կազմակերպության աշխատահիցներին: