Արչիլ Տատունաշվիլիի մահը և ևս երկու քաղաքացու ձերբակալությունը, հանդիսանում է վրդովմունքի պատճառ. Եվրամիություն

Եվրամիությունը վրդովված է Ցխինվալի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով,-այս հայտարարությունը տարածել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար, Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը:

«Հարավային Օսիայում (Վրաստան) զարգացած իրադարձությունները, կոնկրետ Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի մահը և ևս երկու քաղաքացու ձերբակալությունը, հանդիսանում է վրդովմունքի պատճառ:

Մենք ցավակցում ենք Տատունաշվիլիի ընտանիքի անդամներին: Եվրամիությունը պատրաստ է, դիտորդական առաքելության միջոցով, աջակցել հետաքննությանը: Մենք հույս ունենք, որ ձերբակալված Վրաստանի քաղաքացիները կազատվեն կարճ ժամկետում և կվերադառնան իրենց տներ»,-ասված է հայտարարության մեջ, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:

Բրյուսելում գտնում են, որ պետք է ստեղծվեն հավելյալ մեխանիզմներ, թափանցիկության և վստահության վերականգնման համար: