«Ձմեռը Ջավախքում» խորագրով նկարչական աշխատանքների ցուցահանդես Ռաֆայել Ջավախք կրթամշակութային երիտասարդական կենտրոնում

Փետրվարի 25-ին Ռաֆայել Ջավախք կրթամշակութային երիտասարդական կենտրոնում կազմակերպվեց «Ձմեռը Ջավախքում» խորագրով նկարչական աշխատանքների ցուցահանդես։ Խմբակի ղեկավար Ռուզաննա Սիրականյանը երկու ամսվա ընթացքում լուրջ աշխատանք էր կատարել մանուկների նկարչական մտածողության, բնապատկերը նկարի վերածելու, լույսի և ստվերի, գույների ճիշտ համադրություն ապահովելու համար:

Ցուցահանդեսը բացեց Կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, սաներին, նրանց ծնողներին օրհնության խոսք հղեց Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: Հաջող աշխատանքներ էին ներկայացրել Երանուհի Ստամբոլցյանը, Գայանե Իրիցյանը, Եղիշե Ղուկասյանը, Ոսկեեհատ Իսպիրյանը, Հայաստան Պալոյանը, Արթուր Մկրտչյանը, Նարեկ Պոդոսյանը, Ոսկեհատ Գինոսյանը և ուրիշներ: Հաջորդ ցուցահանդեսը նվիրվելու է Վրաստանի և Հայաստանի առաջին հանրապետությունների 100-ամյակին:


«Ռաֆայել Ջավախք» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի մամլո դիվան