Հրդեհ Թբիլիսիի «Թերգի» առեւտրի կենտրոնում

Թբիլիսիի Ցաբաձեի փողոցում, «Թերգի» առևտրական կենտրոնում երեկ հրդեհ բռնկվել։ Հրդեհը բռնկվել է գիշերվա ժամը 12-ին: Տեղում մինչև այժմ աշխատում են հրշեջ-փրկարարական ծառայությունները: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել մի քանի ժամում:

Դեպքի վայր են այցելել Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ղեկավար Գիորգի Մղեբրիշվիլին:

Գիորգի Մղեբրիշվիլին խոսքերով, հրդեհը վնասել է մոտ 3000 քառակուսի մետր տարածք:

«Թերգի» առևտրական կենտրոնի աշխատակիցները հրդեհի պատճառով ուզում են լսել իշխանությունների կարծիքը մի շարք հարցերի շուրջ եւ պահանջում են հանդիպում վարչության հետ