Վրաստանում ավելանում է մանր խուլիգանության համար տուգանքի արժեքը

Վրաստանում ավելանում  է մանր խուլիգանության համար տուգանքի արժեքը։ Համապատասխան փոփոխությունները ներառված են Վարչական Իրավախախտումների Օրենսգրքում, որի հեղինակը Ներքին Գործերի Նախարարությունն է:

Սպասվող փոփոխությունների համապատասխան, քաղաքացուն հայհոյելու կամ վիրավորելու դեպքում անձը կտուգանվի  500-ից 1000 լարիով:

«Նոր օրենքի համաձայն , հանրային վայրերում մանր խուլիգանությունը , հայհոյանքը կամ հասարակական վայրերում քաղաքացին վիրավորանք հասցնելը և այլ նմանօրինակ գործողությունները , որոնք խախտում են հասարակական կարգը և քաղաքացիների հանգստությունը , կտուգանվեն 500 ից 1000 լարիով : Այն դեպքում , երբ հաշվի առնելով գործի հանգամանքներից կամ իրավախախտողի անձից նշված պատիժը բավարար չէ ապա նշանակվում է մինչև 15 օր վարչական կալանք : Փոփոխությունների համաձայն , նշված իրավախախտումների դեպքում անձը երեք տարվա ընթացքում զրկվում է զենք կրելու իրավունքից», հայտարարել են Ներքին Գործերի Նախարարությունում: