ֆիզիկական առճակատում Բորժոմիի քաղաքային խորհրդում

Բորժոմիում տեղի ունեցած սակրեբուլոյի նիստի ավարտին տեղի ունեցավ քաշքշուկ ու ֆիզիկական առճակատում պատգամավորների միջեւ: Նախնական տվյալներով վեճի ժամանակ վիրավորվել է մի պատգամավոր:

Նախքան առճակատումը, ժողովի ժամանակ հանրային ծառայողների համար աշխատավարձի բարձրացման հարցը չհաստատվեց Բորժոմիի քաղաքային խորհրդի կողմից:

26 պատգամավորներից հարցի հաստատմանը կողմ քվեարկեցին միայն «Վրացական Երազանքի» 11 պատգամավորը: Իսկ մնացած  15 պատգամավորները դեմ հանդես եկան նախագծին:

Համապատասխան ձայների անբավարար քանակի պատճառով աշխատավարձերի հարցը ձախողվեց:

Նշված հարցի ձախողումը Բորժոմիի սակրեբուլոյում աղմուկ առաջացրեց:  Ընդդիմախոսները միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցրին, ինչի հետեւանքով եւ տեղի ունեցավ առճակատում: