Բորժոմիում նախկին Գամգեոբայի շենքի մոտ «Վրացական Երազանքի» անդամների և նրանց կողմնակիների ակցիան ավարտվեց

Բորժոմիում երեկ տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցները պահանջում էին Սակրեբուլոյի նախագահի պաշտոնանկությունը, ինչպես նաեւ ընդունել այն օրենքը, որով  կնախատեսվեր քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը:

«Կեցցե Բորժոմին առանց Զազա Չաչանիձեի և «Ազգային շարժումի»: Մենք այստեղ հավաքվել ենք ոչ միայն աշխատավարձերը ավելացնելու պահանջով, այլ նաեւ պահանջում ենք ստանալ մեր աշխատավարձը, որ Բորժոմին ավելի գեղեցկանա: Չի կարելի զոհաբերել Բորժոմիի քաղաքացիներին մի անարժան մարդու շահերի համար»,- հայտարարեց Սակրեբուլոյի «Վրացական երազանք»-ի խմբակցության ղեկավար՝ Իրակլի Կվիրկվելիան:

Բողոքի ցույցի մասնակից Լեվան Լոնդարիձեն, ով Բորժոմիի քաղաքային խորհրդի անդամ է «Վրացական Երազանք» կուսակցության կողմից ընտրված, նշեց, որ Զազա Չաչանիձեն իվրավունք չունի չստորագրելու երեկ սակրեբուլոյում ընդունված բանաձևը:

Ակցիան խաղաղ բնույթ էր կրում: Տեղում մոբիլիզացված էր ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Բորժոմիի քաղաքապետարանում վեճ ու ծեծկռտուկ էր տեղի ունեցել, այն բանից հետո երբ «Վրացական երազանքը» Բորժոմիի շրջանային ժողովում փոքրամասնություն կազմելու պատճառով չեր կարողացել ընդունել որոշում, ըստ որի պետք է ավելանային քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը։