Մարտի 3-ին Վրաստանում նշում են Մայրերի օրը

Վրաստանում մարտի 3-ը ոչ աշխատանքային օր է։ Երկիրը այսօր նշում է մայրերի օրը:

Մայրերի օրը Վրաստանում նշվում է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Մարտի 3-ը որպես տոն 1991 թվականին սահմանել է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան:

Չնայած մարտի 3-ի Մայրերի օրվան, մարտի 8-ը Վրաստանում, ինչպես նաեւ շատ երկրներում եւս նշվում է որպես կանանց միջազգային օր։