Բորժոմիի ընդդիմադիր պատգամավորները հանդիպեցին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ

Բորժոմիի քաղաքապետարանի սակրեբուլոյի նախագահ Զազա Չաչանիձեն և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպել են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել այսօր, «Քորթյարդ Մարիոտ» հյուրանոցում:  Պատգամավորները դիվանագետներին տեղեկացրել են Բորժոմիի տեղական ինքնակառավարման մարմնում աշխատավարձերի բարձրացման պատճառով ստեղծված իրավիճակի մասին:

«Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հետաքրքրվեցին Բորժոմիում տեղի ունեցած  իրադարձություններով: Մենք նրանց տրամադրեցինք տեղեկատվություն բոլոր հարցերի վերաբերյալ», — ասում է Բորժոմիի սակրեբուլոյի նախագահ Զազա Չաչանիձեն:

Զազա Չաչանիձեի հետ հանդիպմանը մասնակցում էին սակրեբուլոյի Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Գիորգի Գիուաշվիլին և «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Բաքար Շիրաձեն:

Սակրեբուլոյի պատգամավորները հույս հայտնեցին, որ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ապագայում եւս ավելի մանրամասն կտեղեկանան Բորժոմիում տեղի ունեցող իրադարձություններին և դրանց համապատասխան կարձագանքեն: