Կվիրիկաշվիլի. Վրաստանում ազգը փոխելու գործընթացը խստացվում է

Վրաստանում ազգը փոխելու գործընթացը խստացվում է, որը համաձայնեցված է Եվրամիության և անդամ երկրների հետ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի  Կվիրիկաշվիլին՝ կառավարության նիստին, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:

Ինչպես նշել է վարչապետը, վիզայի ազատականացման տեսանկյունից առաջացել են որոշ խնդիրներ և մարտահրավեր, որոնք հաղթահարելու համար պատրաստվել է համալիր ծրագիր:

«Այսօր գործարկում ենք շատ կարևոր փոփոխություններ: Ինչպես տեղյակ եք, վիզայի ազտականացման տեսանկյունից առաջացել են որոշ խնդիրներ, մարտահրավերներ: Մենք մշակել ենք համալիր ծրագիր, այս մասին խոսել ենք նաև հանրային կերպով, արտաքին գործերի նախարարարության միջոցով հաղորդակցվել ենք դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Մենք խստացնում ենք գործընթացները, սա համաձայնեցված է Եվրամիության, անդամ երկրների հետ և հույս ենք հայտնում, որ մեր քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան այս հարցին»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: