Կախեթիի շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ

Այսօր առավոտյան Վրաստանի Կախեթիի շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ:

Մոլորակն ուսումնասիրող գիտական ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ, այսօր, Թբիլիսիի ժամանակով 05:41-ին, Դեդոփլիսծղարոյի մոտ տեղի է ունեցել 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տեղեկությամբ, երկրաշարժի էպիկենտրոնը Դեդոփլիսծղարոյի հյուսիս-արևելքից 23 կիլոմետրում էր: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առաջին ալիքը։