Հայկուշ Քոլեր Կեգհինյանը Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի վերանորոգման համար հատկացրել է 100,000 ԱՄՆ դոլար

Հայ Օգնության Միության Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի (ARS) անդամ Հայկուշ Քոլեր Կեգհինյանը Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի նոր մասնաշենքի շինարարության համար հատկացրել է 100,000 ԱՄՆ դոլար։ Այս մասին հաղորդում է Asbarez թերթը։

Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կենտրոնը վերջին անգամ վերանորոգվել է 2006 թվականին՝ կազմակերպության բացման ժամանակ։

Նշենք, որ Հայկուշ Քոլերը արդեն երկար տարիներ է, ինչ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին, Արցախին ու Ջավախքին։