Գիորգի Կվիրիկաշվիլին դիմում է Ռուսաստանի Դաշնության գերագույն իշխանությանը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դիմում է Ռուսաստանի Դաշնության գերագույն իշխանությանը, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:

Վարչապետի դիմումը ներկայացնում ենք անփոփոխ.

«Ընթացիկ տարվա օգոստոսին, 2008 թվականի պատերազմից  լրանում է 10 տարի: Այս դրամատիկ իրադարձությունը խորը հետք է թողել վրաց ժողովրդի գիտակցության և Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում:

Կասեցված են դիվանագիտական կապերը: Մոսկվայի կողմից Աբխազիայի և Ցխինվալի շրջանի անկախության ճանաչումը փաստացի փակուղու մեջ է գցել նորմալ միջպետական հարաբերության հաստատման հեռանկարը:

Այժմ մենք ընտրության առջև ենք – նշված ամսաթիվը դիմավորենք փոխադարձ մեղադրանքներով և սուր հայտարարություններով, որոնց սակավությունն այս տարիների ընթացքում չի զգացվել, կամ անենք գիտակցված քայլ, գուցե փոքր քայլեր՝ այս կախարդված օղակից մեր հարաբերությունները դուրս հանելու համար:

Մենք արդեն հայտարարել ենք և այժմ կրկին հաստատում ենք, որ հետաքրքրված ենք, հասնել իրական առաջընթացի Ժնևի միջազգային բանակցությունների գործընթացում, որի համար անձամբ  հայտնել եմ պատրաստակամություն:

Պատրաստ ենք նաև աբխազների և օսերի հետ երկխոսության համար և ողջունելի կլիներ այս տեսանկյունից ռուսական կողմի իրական կառուցողական մոտեցումը: Քաղաքական կամքի առկայության դեպքում, հնարավոր ենք համարում նաև այլ գիտակցված քայլերը:

Ցավոք, այսօր կանգնած ենք բարդ իրավիճակի առջև: Վերականգնել ենք երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունները, սակայն մինչ օրս շարունակվում է ողբերգական իրադարձությունների շղթան: Սա խարխլում է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հեռանկարը: Վերջին ողբերգական օրինակը երկու շաբաթ առաջ Ցխինվալիում, անորոշ վիճակում մեր քաղաքացի Արչիլ Տատունաշվիլու մահն էր, որի դիակի փոխանցումը, չնայած Վրաստանի իշխանության, կաթողիկոս-պատրիարքի և միջազգային ընկերակցության բազմաթիվ փորձերի, մինչ այժմ չի հաջողվել:

Դիմում եմ Ռուսաստանի Դաշնության գերագույն իշխանությանը, այսօրվա և ապագա սերունդների առջև պատասխանատվությունը գիտակցելով անենք համատեղ քայլեր՝ նշված բարդ իրավիճակը հաղթահարելու համար»,- նշված է վարչապետի դիմումում: