Վրաստանը գնալով մոտենում է Եվրոպային, իսկ Եվրոպան մոտենում Վրաստանին. Գիորգի Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահը և Եվրոպայի խորհրդի նախագահը հանդիպումից հետո հայտարարություններ են արել մամուլի ներկայացուցիչների համար:

Դոնալդ Տուսկը աջակցություն է հայտնել Վրաստանին, ինչպես Եվրամիության հուսալի գործընկերոջը և ընդգծել Վրաստանի կողմից բարեփոխումների իրականացման գործում գրանցած հաջողությունները: Վրաստանի և Եվրոպայի խորհրդի նախագահները մեկ անգամ ևս ընդգծել են Վրաստանի իշխանությունների արագ և արդյունավետ ջանքերը, որպեսզի անայցագրային ռեժիմի հետ կապված խնդիրները կարգավորվեն:

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Բրյուսելում, քանզի մեզ տրվում է հնարավորություն քննարկենք մեր ապագան, համատեղ պլանները և արժեքները, որոնց շնորհիվ տարիներ շարունակ փորձում ենք կառուցել ավելի հզոր Եվրոպան: Մենք զգում ենք Եվրոպայի աջակցությունը և բարձր ենք գնահատում ձեր օգնությունը: Համոզված եմ, որ մենք անպայման կհասնենք մեր նպատակին:

Վրաստանը գնալով մոտենում է Եվրոպային: Եվրոպան դարձել է Վրաստանի համար մեկ առևտրական գործընկերը և մեզ կապում են բազմաթիվ նախագծեր, ինչպես նաև մենք ունենք սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում և համոզված եմ այդ համագործակցությունը գնալով խորանալու է»,-հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Նախագահի խոսքերով, անայցագրային ռեժիմի ձևաչափում, Վրաստանի կառավարությունը զբաղեցրել է ակտիվ և պատասխանատու դիրք բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք բարձրացրել են մեր գործընկերները:

«Շնորհակալություն, որ հնարավորություն տվեցիք ներկայացնել մեր կառավարության կողմից իրականացրած քայլերը: Կլինի դա անայցագրային անցուդարձ կամ այլ թեմաներ: Մենք ընդունել ենք բոլոր հանձնարարականները և ակտիվ աշխատում ենք հիմնախնդիրները կարգավորելու ուղղությամբ: Վրաստանի կառավարությունը զբաղեցրել է ակտիվ և պատասխանատու դիրք բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք բարձրացրել են մեր գործընկերները:

Մենք ունենք համագործակցությունը զարգացնելու օրակարգ: Այսօր քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում տնտեսական ոլորտը, կրթությունը, քաղաքական համագործակցությունը: Մենք պետք է աջակցենք  ավելի կայուն, անվտանգ և հաջող եվրոպական գործընթացի ստեղծմանը Վրաստանում»,-ասել է Վրաստանի նախագահը:

Իր հերթին Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիության և Վրաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները հզոր և արդյունավետ են, որը հաստատվում է անայցագրային ռեժիմի ընդունմամբ և առևտրի ցուցանիշի աճով:

Նրա խոսքերով Եվրամիությունը շարունակում է իր աջակցությունը Վրաստանին բարեփոխումների ուղղությամբ:

Աղբյուր՝ tv.ge