Քաղաք Վալեի №1 մանկապարտեզը վերանորոգման աշխատանքներից հետո սկսեց իր գործունեությունը

Մանկապարտեզի վերանորոգման համար  բարձրալեռ շրջանների զարգացման  հիմնադրամի բյուջեից ֆինանսավորվել է 575 000 լարի։ Գույքը ձեռք է բերվել World Vision կազմակերպության միջոցներով։ Վալեի վերանորոգված Մանկապարտեզը  նախատեսված է  210 երեխայի համար։

Նախադպրոցական կրթական հաստատությունը բացեց Սամցխե-Ջավախքի նահանգապետը, World Vision կազմակերպության ներկայացուցիչների, Ախալցխայի քաղաքապետը եւ մաժորիտար պատգամավորը։

Շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2017 թվականի ամռանը։ Վերանորոգված շենքում ուսումնական ընթացքը նախատեսված էր սկսել  սեպտեմբերից, սակայն  վերանորոգման աշխատանքները  վեց ամսով երկարաձգվեցին։

Վերանորոգման խնդիրներ առաջացել էին աշխատավորների ֆինանսավորման հարցում։ Նրանք  բողոքի ցույցի միջոցով էին պահանջում իրենց չվճարված աշխատավարձը։ Այդ ընթացքում մանկապարտեզում դադարեցված էր  կրթական  պրոցեսը։