Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը կայցելի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Մարտի 19-21-ը տեղի կունենա Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։

Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ջավախահայության հետ․

  • Ախալցխա — մարտի 19, 15։00, Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի դահլիճ
  • Ախալքալաք — մարտի 20, 12։00, Ախալքալաքի քաղաքապետարանի դահլիճ
  • Նինոծմինդա — մարտի 21, 12։00, Նինոծմինդայի քաղաքապետարանի դահլիճ

Այցի շրջանակներում կկազմակերպվի նաև արտագնա հյուպատոսական ընդունելություն։ Հյուպատոսական ընդունելությունները ևս տեղի կունենան վերոնշյալ ժամերին և նույն վայրերում։