Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաքում, որտեղ այսօր կայանալու է՝ Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առաջին բազմակողմ հանդիպումը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, նոր ձևաչափը նախատեսում է տարածաշրջանային կապերի հաստատում և այնպիսի ոլորտներում համագործակցության խորացում, ինչպիսիք են՝ տրանսպորտը, էներգետիկան և այլն, գրում է Վրաստանի առաջին ալիքը: