Տարածաշրջանում նախադեպը չունեցող EPIC միջազգային նախագիծը այս տարի ևս իրականացվելու է Հայաստանում

Հայաստանում արդեն երկրորդ անգամ իրականացվելու է տարածաշրջանում նախադեպը չունեցող EPIC միջազգային նախագիծը՝ այս անգամ արդեն միանգամայն այլ ձևաչափով, մոտեցումներով և մասշտաբներով:

Հերթական հաջողությամբ իրականացված նախագիծ, որն արդեն անցյալում է. սպասումներ, ակնկալիքներ և իհարկե արդյունքներ՝ հպարտանալու գրավական հանդիսացող և միևնույն ժամանակ պարտավորեցնող: Երկարատև ամիսների ընթացքում կատարված ահռելի աշխատանք EPIC-ի ողջ թիմի և բազմաթիվ նվիված կամավորների անգնահատելի ջանքերի շնորհիվ: Աշխատանք, որի արդյունքում հնարավոր եղավ հավաքել և մեկ հարթակում համախմբել բազմաթիվ երիտասարդ ուսանողների՝ ամենատարբեր երկրներից և լավագույն ԲՈՒՀ-երից: Տարբեր ոչ միայն ազգությամբ, այլ առանձնահատուկ մշակութային և գաղափարական հայացքների տեր երիտասարդների, ովքեր պատրաստ էին կրթվելու, խաղալու, ոգեշնչվելու և ստեղծելու, սետղծագործելու ու արարելու:

Կրթվել, խաղալ, ոգեշնչվել, ստեղծել գաղափարական առանցք և հենք՝ կոչված խարսխելու տարբեր, բայց միևնույն ժամանակ նման երիտասարդների։ Երիտասարդների, ովքեր վառվում են բացահայտելու, զարգանալու, սովորելու և ապրելու իրական ցանկությամբ: Եվ ահա ժամանակային անընդհատ առանցքի բարձունքից հայացք, որն ուրվագծում է ճանապարհ դեպի նոր նախագծեր:

Լավագույն մասնագետների օգնությամբ ամենատարբեր ոլորտներում իրականացված մասնագիտական թրեյնինգները, անբաժանելի մաս կազմելով  ուսանողների առօրյայում, հնարավորություն տվեցին շատերին բացահայտելու մասնագիտական նոր գաղտնիքներ, ինչպես նաև ստանալու նոր գիտելիքներ հարակից ոլորտներից, որոնցով երբևիցե հետաքրքրել էին: Իսկ ահա հրավիրված բանախոսներից շատերը նոր գույներ հաղորդեցին երիտասարդների օրերին՝ կիսվելով իրենց հաջողունների պատմություններով  և դառնալով որոշ երիտասարդների համար ոգեշնչման աղբյուր:

Երիտասարդների համար առաջնային հանդիսացող նախագծի կրթական բաղադրիչը զուգորդվում էր նաև ժամանցային ամենատարբեր միջոցառումներով, որոնք միտված էին ուսանողների օրը ավելի հագեցած և թեթև դարձնելուն: EPIC-ի ուսանողական կամպուսը հնարավորություն էր ընձեռում իրականացնելու ամենատարբեր սպորտային միջոցառումներ, սկսած առավոտյան վազքից հազվագյուտ սոճու տեսակներով հարուստ անտառային վազքուղում, մինչև ամենամասշտաբային համարվող սպորտային միջոցառումներ:

Իսկ մշակութային և զարգացնող միջոցառումները, երբեմն ամփոփելով հագեցած առօրյան, հնարավոր էին դարձնում երիտասարդների հանգիստն ու բազմաբովանդակ ժամանցը՝ դառնալով յուրատեսակ գործիք գալիք օրվան հավուր պատշաճի պատրաստվելու համար:

Շփում և կապեր, որոնք ամենաարժեքավորներից էին, որոնք շարունակական բնույթ կրելու միտված ամենաէական միջոցներից էին և որոնք միայն կարող են հիմք հանդիսանալ գաղափարական ամուր միջազգային և միջմշակութային հանգույցի ստեղծման համար:

Չնայած 2017 թվականին իրականացված նախագծի արդեն ավարտված լինելու հանգամանքին՝ դրանից  արված դատողություններն ու եզրահանգումները կոչված են և միտված լրացնելու այն բացերը, որոնք հնարավոր է՝ առկա էին 2017-ին, որոնք հնարավոր է՝ նաև խանգարեցին, սակայն միևնույն ժամանակ օգնեցին  2018 թվականին ավելի գրագետ և պատասխանատու մոտենալուն:

Այնպես որ, պատրաստվում ենք փառահեղ 2018-ին․ եթե դեռ չես կողմնորոշվել 2018-ի ամռան անելիքներիդ առնչությամբ, ապա շտապիր արդեն այսօր օգտագործելու քո հնարավորությունը EPIC-ում, որին առավել մանրամասնորեն կարող ես ծանոթանալ՝ այցելելով www.epicstudy.org հասցեով։