Մոխե գյուղում կառուցվելու է մանկապարտեզ սահմանափակ կարողություններով երեխաների համար

Վրաստանում Ճապոնիայի դեսպանության եւ World Vision  կազմակերպության Վրաստանի գրասենյակի միջեւ կնքվեց  գրանտային պայմանագիր, ըստ որի  Ադիգենիի շրջանի Մոխե գյուղում կառուցվելու է ժամանակակից մանկապարտեզ ստեղծելով սահմանափակ կարողություններով երեխաներին համապատասխան պայմաններ։

Մանկապարտեզը, որը բացվելու է 2018 թվականի վերջում, կծառայի մոտ 100 երեխայի 8 մոտակա գյուղերից։ Մանկապարտեզը կառուցվում է Ադիգենի քաղաքապետարանի ֆինանսական համամասնակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանը՝ պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա էին Ադիգենիի քաղաքապետ Զաքարիա Էնդելաձեն, Ախալցխայի եւ Ադիգենիի մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն, շրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման կոմիտեի նախագահ Զազա Գաբունիան եւ այլ ներկայացուցիչներ։