Ախալցխայում կյանքից հեռացավ Հենրիխ Շեխպոսյանը

Երեկ երեկոյան 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ բժիշկ, հասարակական ակտիվիստ Հենրիխ Շեխպոսյանը։ Հենրիխ Շեխպոսյանը վերջին տարիներին իր բժշկի աշխատանքը համատեղել էր Ախալցխայի քաղաքապետարանում սոցիալական ու բժշկական ծառայության ղեկավարի պաշտոնի հետ, որը զբաղեցնում էր մինչեւ 2017թ․ ավարտը։ Իր կյանքի ընթացքում նա օգնության ձեռք է մեկնել առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ կարիքավոր մարդկանց։

Հենրիխ Շեխպոսյանի ընկերները ու հարազատները ԱՄՆ-ից, Ռուսաստանից ու Հայաստանից իրենց ցավակցություն են հայտնում հանգուցյալի ընտանիքին։ Բոլոր ցավակցություններին է միանում նաեւ Akhaltskha.net-ի խմբագրությունը։