Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու տիկնանց միությունը գաթա հյուրասիրեց հաշմանդամ երեխաներին

Մարտի 22-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու տիկնանց միությունը ուղեկցությամբ Անահիտ Երեցկին Վարդանյանի, այցելեցին Ախալցխայի թիվ 7 միջնակարգ դպրոց, որը նախատեսված է հաշմանդամ երեխաների համար։

Դպրոցում սովորում են թվով 34 երեխաներ, ովքեր նաև գիշերում են այնտեղ։ 
Ախալցխայի Տիկնանց Միության անդամներն իրենց ձեռքերով երեխաների համար պատրաստել էին հայկական քաղցրահամ գաթաներ։

Դպրոցի տնօրեն՝ Տիկին Լալի Կարկաձեն ողջունեց Տիկնանց Միությանը, ծանոթացրեց դպրոցի առօրյաին և իր խորին շնորհակալությունը հայտնեց նման գեղեցիկ նախաձեռնության և երեխաների օրը քաղցրարատ դարձնելու համար։

Սա Տիկնանց Միության առաջին նախաձեռնությունն էր և նախախնամությամբ Բարձյալն Աստուծո այն կլինի շարունակական։