Այսօր Արչիլ Տատունաշվիլուն հուղարկավորել են զինվորական պատվով՝ Մուխաթգվերդիի գերեզմանոցում

Այսօր Արչիլ Տատունաշվիլուն հուղարկավորել են զինվորական պատվով՝ Մուխաթգվերդիի գերեզմանոցում:

Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել զոհվածի մտերմիները, շարքային քաղաքացիներ, երկրի բարձրպաշտոնյա անձինք:

Հուղարկավորության ծախսերը հոգացել է պաշտպանության նախարարությունը:

Արչիլ Տատունաշվիլին ծառայում էր զինված ուժերում և միջազգային առաքելություններում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը:

Արչիլ Տատունաշվիլու գործը Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննում է ՔՕ-ի 108-րդ և 143-րդ հոդվածներով, որը նկատի ունի կանխամտածված սպանություն և անօրեն կալանավորում: Այս մասին հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը։