Ախալցխայի հոգևոր տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը

Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը այցելելով կարիքավոր ընտանիքներ։

Սույն թվականի Մարտի 26-ին օգնություն տրամադրվեց ք․Վալե (второй шахта) կոչվող շրջանում, փ Ծերեթելի 29 հասցեում բնակվող Կռմաջյանների ընտանիքին։ Մշտական աշխատանք չունենալու պատճառով ընտանիքը հայտվել է կարիքի մեջ։

Օգնություն տրամադրվեց նաև ք․Վալե (второй шахта) կոչվող շրջանում, փ․ Ծերեթելի 29 հասցեում բնակվող Դալալիշվիլիների ընտանիքին։ Երկու հոգուց բաղկացած ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։ Տիկին Նազիբռոլան ունի առողջական խնդիրներ, երկրորդ կարգի հաշմանդամ է։

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը ք․Վալե (второй шахта) կոչվող շրջանի մանկապարտեզի բոլոր երեխաներին քաղցրավենիք և հրուշակեղեն հատկացրեց «Սուրբ Զատիկ» տոնի նախօրյակին։